Одноклассники–ն մի քիչ չինական դարձավ
Digital Sky Technologies ընկերությունը, որը պատկանում է Յուրի Միլներին, Գրիգորի Ֆինգերին և Ալիշեր Ուսմանովին, ռուսական բիզնեսի 10%-ը վաճառել է Չինաստանի խոշորագույն Tencent ինտերնետային ընկերությանը։ Այս մասին հաղորդում է Vedomosti-ն։
300 միլիոն դոլարով չինական ընկերությունն ստացել է DST Ltd.-ի («Одноклассники», Mail.ru, Astrum Online Entertainment և այլն) 10,26%-ը, ինչը համարժեք է ձայների 0,51%-ին։ Գործարքից հետո ռուս բաժնետերերի մասնաբաժինը կազմում է ավելի քան 75%:
Յուրի Միլները համոզմունք է հայտնել, որ DST-ի համար սա ռազմավարական գործարք է։










