Նկարիչների միությունում բացվեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

17:29 • 20.04.10

Այսօր Նկարիչների միությունում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության 95–րդ տարելիցին նվիրված ցուցահանդես։
Բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակութային գործիչներ։

Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի և Սփյուռքի արվեստագետների շուրջ 250 աշխատանք՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ։

Ժամանակակից արվեստագետների աշխատանքների կողքին ցուցահանդեսում ներկայացված են նաև հայ կերպարվեստի դասականների՝ Էդվարդ Իսաբեկյանի, Գրիգոր Խանջյանի, Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունները։

Նշենք, որ ներկայացված աշխատանքներից մի քանիսը պետությունը կգնի Ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու նպատակով։

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10–ը։