Սևանում ձկնորսության արգելքը կիսատ քայլ է. մասնագետ

16:09 • 21.04.10

ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանի կարծիքով` Սևանում 3 տարով ձկան որսն արգելելու որոշումը «կիսատ քայլ է»: «Անհրաժեշտ է որսի արգելքին զուգահետ զարգացնել վերարտադրությունը և մեծ քանակի մանրաձկներ լցնել լիճ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գևորգյանը:

Նա նաև կասկած հայտնեց որսի արգելքի նկատմամբ սահմանված վերահսկողության առնչությամբ. «Պետք է խիստ վերահսկողություն սահմանվի ձկնագողության նկատմամբ: Եթե այդ քայլն իրականում կատարվի, ես կողջունեմ»: