Հայաստանում Արշիլ Գորկու թանգարանն իր դռները կբացի աշնանը

09:49 • 22.04.10

Էջմիածնում գտնվող Արշիլ Գորկու թանգարանը այս տարվա սեպտեմբերին կբացի իր դռներն այցելուների առջև։ Այդ մասին Tert.am-ի թղթակցին հայտնեց թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը։

Ըստ տնօրենի՝ թանգարանում կատարվում են վերանորոգման աշխատանքներ, ավելի ճիշտ՝ դրանք արդեն վերջնական փուլում են։
Ներկա պահին թանգարանում կա նկարչի գործերից ավելի քան 50 բնօրինակ։

«Արշիլ Գորկին կտակել է իր կտավները քրոջը՝ Վարդուհուն, որն իր մահից հետո փոխանցել է դրանք Սուրբ Էջմիածնին»,- նշեց Խաչատրյանը։