Ծաղկաձորում վերաբացվեց «Օրբելի եղբայրների» տուն–թանգարանը

10:31 • 23.04.10

Երկու օր առաջ Ծաղկաձոր, Օրբելու փողոց, տուն 12 հասցեով հիմնանորոգումից հետո դռները կրկին բացեց «Օրբելի եղբայրների» տուն–թանգարանը։

Ինչպես Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը՝ տուն–թանգարանը վերաբացվել է նոր՝ համալրված էքսպոզիցիայով։