Պուտինը կրկին շրջանցել է մրցակիցներին
Պորտուգալիայում ավարտվել է «Ծաղրանկարները համաշխարհային մամուլում» մրցույթը, որն անցկացվում է վեցերորդ անգամ պորտուգալական Սինտրա քաղաքում։ Այս մասին հաղորդում է euronews-ը։
Այս տարվա մրցույթի գրան պրիին արաժանացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարը, որի հեղինակն է արգենտինացի Գաբրիել Իպոլիտին։ Պուտինի ծաղրանկարը տպագրվել է այս տարի Ռուսաստանում նոր ռազմական դոկտրինի մասին հոդվածին կից։
Մրցույթն ունի երեք անվանակարգ՝ երգիծանք, հումոր, քաղաքական ծաղրանկար, իսկ գրան պրիի դափնեկրին ընտրում են այդ անվանակարգերի երեք հաղթողներից։
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է աշխարհի ավելի քան 50 երկրներից 429 հեղինակների 878 աշխատանք։ Սակայն մրցույթի կանոնները շատ խիստ են, այդ պատճառով մասնակցության համար ընդունվել է ընդամենը 531 ծաղրանկար։










