Բուքմեյքերների կանխատեսումները. Եվա Ռիվասը 4-րդն է

12:55 • 24.04.10

Բուքմեյքերներն անվանել են «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի ֆավորիտներին։ Ըստ նրանց՝ առաջին հորիզոնականում է Գերմանիայի ներկայացուցիչ Լենա Մեյեր Լանդրուտը։

Գերմանիայի ներկայացուցիչը մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցներից է։ Մրցույթից անմիջապես հետո կլրանա նրա 19-ամյակը։ «Եվրատեսիլին» նա կներկայանա Satellite երգով։ Այս մասին հաղորդում է Glomu.ru-ն։

Նշենք, որ ֆավորիտների եռյակում են նաև Իսրայելի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ըստ ReadaBet.com-ի՝ լավագույն հնգյակում են Հայաստանն ու Դանիան։ Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը ներկայացված է չորրորդ տեղում։ «Եվրատեսիլի» ֆավորիտների լավագույն տասնյակը եզրափակում է Շվեդիան։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010»-ը տեղի կունենա մայիսի 29-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։