Չինաստանում հայտնվել են կեղծ պլանշետային iPad-ներ Apple-ից

16:18 • 26.04.10

Apple Inc-ի iPad պլանշետային համակարգիչները վաճառքի հանելուց երեք շաբաթ անց Չինաստանում արդեն հայտնվել են դրանց կեղծ տարբերակները։ Կեղծ համակարգիչները տարբերվում են արտաքնապես (դրանք ավելի խոշոր են), բացի դրանից ունեն USB երեք անցք և գործում են Windows գործավար համակարգով։ Կեղծ տարբերակն արժի 2 800 յուան (410 դոլար), ինչը մի փոքր ավելի մատչելի է իսկական iPad-ներից։

iPad–ի կեղծ տարբերակները կարելի է գտնել Չինաստանի մի քանի ինտերնետային խանութներում։ Ինչպես նշել է վաճառողներից մեկը, դրանք պարզապես սկզբնական տարբերակներն են, հետագայում գործարանները կարող են արտադրել ավելի կատարելագործված պատճեններ։

Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Apple-ին ԱՄՆ-ում հաջողվել է վաճառել ավելի քան 500 հազ. պլանշետային iPad։