Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տառապում դեպրեսիայով
Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տառապում դեպրեսիայով։ Այս մասին հաղորդում է իտալական ANCA գործակալությունը։ Ըստ կազմակերպության տվյալների՝ աշխարհում դեպրեսիայով տառապում է մոտավորապես 150 մլն մարդ։
Դեպրեսիաները տարբերվում են՝ ելնելով կենսաբանական գործոններից և սոցմշակութային կարծրատիպերից։
Տղամարդիկ դեպրեսիվ վիճակում դյուրագրգիռ են դառնում, մինչդեռ կանայք համակվում են տխրությամբ և թախիծով։
Բացի այդ, ժամանակակից հասարակությունում տղամարդիկ սովորաբար չեն արտահայտում իրենց էմոցիաները, նրանք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։
Արական և իգական սեռերի ներկայացուցիչները տարբեր կերպ են տառապում դեպրեսիայով՝ նաև պայմանավորված կենսաբանական գործոններով, որոնց պատճառը քողարկված է նրանց հորմոններում և թե ինչպես ենք դրանք ներգործում մարդու ուղեղի վրա։










