Փարաջանովի մասին ֆիլմը կնկարահանեն վեց քաղաքներում

11:23 • 27.04.10

Ռուսական Централ Партнершип կինոընկերությունը պատրաստվում է նկարահանել Սերգեյ Փարաջանովի կենսագրության մասին պատմող ֆիլմ, որի նկարահանումները կիրականացվեն Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ինչպես հաղորդում է Независимая газета-ն, կինոնկարի բյուջեն կկազմի 3 մլն եվրո։ Ֆիլմի ռեժիսորն է Աննա Մելիքյանը, սցենարիստը՝ Իրաքլի Կվիրիկաձեն, իսկ գլխավոր հերոսին կմարմնավորի Սերգեյ Գազարովը։

Նախագծի գեղարվեստական ղեկավարն է նկարիչ, ռեժիսոր և սցենարիստ Ռուստամ Խամդամովը, որի աշխատանքներով ժամանակին հիացել է Սերգեյ Փարաջանովը։ Ֆիլմի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2010թ. աշնանը, նկարահանումները՝ 2011թ.։ Նկարահանումները տեղի կունենան Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Երևանում, Փարիզում և Ռոտերդամում։