Լեգենդար Շերը վերադառնում է

11:56 • 27.04.10

Հայազգի երգչուհի Շերիլին Սարգսյանը հայտարարել է, որ երբ ավարտվի Լաս Վեգասի «Կեսարի պալատի» հետ պայմանագրի ժամկետը, կմեկնի համերգային շրջագայության։ 63-ամյա երգչուհին խոստովանել է, որ այս տարի կթողարկվի նաև իր նոր ձայնասկավառակը՝ երկու տարբերակներով՝ բաղկացած 14 և 19 կատարումներից։ Այդ մասին հաղորդում է Monsters & Critics-ը։

Ձայնասկավառակի դեբյուտային Already Been There երգը կներկայացվի World Music Awards մրցանակաբաշխությանը։ Այս տարի Գոհաբանության օրը մեծ էկրան կբարձրանա նաև Շերի և Քրիստինա Ագիլերայի մասնակցությամբ «Բուրլեսկ» կինոնկարը։

Հիշեցնենք, որ Շերիլին Սարգսյանը, որի երաժշտական կարիերան շարունակվում է ավելի քան 40 տարի, 2002թ. սկսել էր «Հրաժեշտի շրջագայություն», որը տևել էր մինչև 2005թ. ապրիլը։ Երգչուհին 325 համերգ էր տվել՝ վաստակելով 250 մլն դոլար։

Եռամյա դադարից հետո Շերը կրկին բեմ է վերադարձել՝ ստորագրելով Լաս Վեգասում 200 շոու տալու պայմանագիր։