Սլովենական հանրահայտ դուետը՝ երևանյան բեմում

18:38 • 28.04.10

Ապրիլի 29-ին, ժ.19.00-ին առաջին անգամ «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնի շրջանակներում հայաստանյան հանդիսատեսի առջև հանդես կգա «Կլարիպիանո» սլովենական հանրահայտ դուետը։

«Կլարիպիանո»-ի կատարմամբ կհնչեն Կ.Սեն-Սանսի, Ֆ.Շուբերտի, Է.Գրիգի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Նշենք, որ 1994-ին Կլարիպիանո» դուետը հիմնվեց դաշնակահարուհի Տատյանա Կաուչիչի և կլարնետահար Դուշան Սոջանի կողմից։

Նշենք, որ «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 2-ը։