Google-ը ստեղծել է Երկրագնդի եռաչափ քարտեզներ

12:45 • 28.04.10

Google-ը ներկայացրել է նոր ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում դիտել որոնողական համակարգի քարտեզները եռաչափ ձևաչափով։ Նոր ծառայությունը կոչվում է Earth View։

Google Earth-ի եռաչափ քարտեզները դիտելու համար համապատասխան հավելված կարելի է ներբեռնել որոնողական ցանցի կայքից։

Earth View գործառույթը օգտատերերին հնարավորություն կտա դիտել օբյեկտները ցանկացած անկյան տակ։ Որոնողական ցանցում հնարավոր կլինի եռաչափ քարտեզներով դիտել ոչ միայն քաղաքները, այլև հայտնի շինությունները, տեսարժան վայրերը և նույնիսկ ծովի հատակը։

Google-ի նոր ծառայության գործարկումը պետք է տեղի ունենար Երկրագնդի օրվա առթիվ` մարտի 22-ին, սակայն հետաձգվել էր գործառույթի որոշ թերությունների պատճառով։