Իտալացիները սպասում են Վեզուվիի ժայթքմանը

16:30 • 28.04.10

Իտալիայի քաղպաշտպանության ծառայությունը մշակում է գործողությունների նոր ծրագիր Վեզուվի հրաբուխի հնաարավոր ժայթքման դեպքում իրականացնելու համար։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera թերթը։

Ըստ փորձագետների հաշվարկների՝ հրաբուխի ժայթքումը կանդրադառնա Նեապոլ քաղաքի զգալի մասի վրա, ինչի կապակցությամբ իշխանությունները ստիպված կլինեն կարճ ժամանակահատվածում կազմակերպել 1 մլն մարդկանց տարհանումը։
Վեզուվիի ուժգին ժայթքումը կարող է վտանգ ներկայացնել ոչ միայն Նեապոլի համար։ Հրաբխային մոխրի ամպը կարող է հասնել մինչև իտալական Լացիո շրջան։

Ենթադրվում է, որ Վեզուվիի ժայթքումից առաջ, հավանաբար, տեղի կունենա ուժգին երկրաշարժ։
Նշենք, որ Վեզուվիի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1944թ.։ Իտալացի փորձագետներն ընդգծել են, որ առայժմ հրաբուխը հանգիստ է, բայց մոտ ապագայում այն կարող է արթնանալ։