Մամուլի ազատության թեմայով ֆոտոցուցահանդես՝ Նկարիչների միությունում
Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ին, ժամը 14:30-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա «Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման արարողությանը։
Բացման խոսքով հանդես կգան ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մասնակցելու համար հայտարարվել էր մրցույթ։ Արդյունքում ներկայացված լուսանկարներից ժյուրին ընտրել է լավագույնները, որոնք էլ կներկայացվեն հանրությանը։










