Ջուլիա Ռոբերթսն աշխարհի ամենագեղեցիկ կինն է՝ ըստ People–ի
Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի, երեք երեխաների մայր, 42 ամյա Ջուլիա Ռոբերթսը, գլխավորել է 2010թ. «Աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցանկը», որը կազմել է People ամսագիրը։
Բացի Ռոբերթսից ցանկում հայտնվել են «Ավատար» ֆիլմի գլխավոր դերասանուհի Զոյի Սալդանան, Վուդի Ալենի մուսա Սկարլետ Յոհանսոնը, Ջենիֆեր Էնիսթոնը, Սոֆի Վերգերը, Ամանդա Սեյֆրիդը և երգչուհի Քեթի Փերին։
Դերասաններից աչքի են ընկել Չանինգ Տատումը («Կոբրայի թռիչքը»), Ջեյք Գիլլենհաալը, Բրեդլի Կուպերը։ Այս մասին տեղեկացնում է Вести-ն։
Ինչպես նշում է ամսագիրը, Ջուլիա Ռոբերթսը 12-րդ անգամ է հայտնվում ամենագեղեցիկների ամենամյա վարկանշային աղյուսակում։ Գեղեցկուհիներ Հոլլի Բերին, Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Լոպեսն ավելի հազվադեպ են ընդգրկվել այս ցանկում։










