МТС–ը բանակցում է Twitter–ի հետ

12:55 • 29.04.10

МТС ընկերությունն սկսել է համագործակցության շուրջ բանակցել միկրոբլոգային Twitter ծառայության հետ։ Բջջային օպերատորը նպատակ ունի բաժանորդներին թույլ տալ SMS–ների միջոցով թվիթներ ուղարկել։ Բացի այդ, ծառայությունը թույլ կտա հետևել սպառողների բլոգերում կատարված փոփոխություններին։ Այս մասին հաղորդում է РБК daily–ն։

Մինչև այդ, МТС–ն արդեն նմանօրինակ համագործակցության շուրջ պայմանավորվել է ռուսական Рутвит միկրոբլոգային ծառայության հետ։

Հայտնի է, որ ԱՄՆ–ում ամենամեծ միկրոբլոգային ծառայության օգտատերերի մեծ մասն իրենց գրառումներն ուղարկում են SMS–ների միջոցով։ Իսկ Ռուսաստանում նման հնարավորություն չկա բջջային օպերատորների հետ համապատասխան համագործակցության բացակայության պատճառով։