Ուգո Չավեսը տարվել է Twitter–ով
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Ֆիդել Կաստրոյին և Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է Twitter-ում միկրոբլոգ բացել։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Չավեսը նշել է, որ ծառայությունը հեռանկարային է, և, ամենակարևորը, Twitter-ը ոչ կապիտալիստական է, ոչ սոցիալիստական, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես այն կօգտագործես: Չավեսն ընդգծել է, որ ինքը զարգացնում է ինտերնետը Վենեսուելայում։
Twitter-ում միկրոբլոգ բացելուց հետո կարճ ժամանակահատվածում Չավեսը ձեռք է բերել մոտ 120 հազար «ինտերնետային երկրպագուներ»։
Դատելով առաջին երկու գրառումներից՝ Չավեսը Twitter հաղորդագրություն ուղարկելու համար գործածում է UberTwitter հավելվածը, որը թողարկվում է BlackBerry սմարթֆոնների համար։










