Ամառը ջերմաստիճանը Հայաստանում կլինի նորմայի սահմաններում
Ամառվա վերաբերյալ սեզոնային կանխատեսումներն արդեն արված են։ Պատասխանելով Tert.am–ի հարցին, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայպետհիդրոմետ» օդերևութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։
Այսպիսով, ամռանը օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից պակաս։
«Օգոստոսին տեղումները կլինեն նորմայից ավելի։ Օգոստոսին տեղումների քանակը խիստ սակավ է, և տեղումների իմաստով նույնիսկ նորմայից շատ տեղումները քիչ են», – ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ նորմայի սահմաններում ամառային եղանակը չի նշանակում, որ հնարավոր չեն առանձին օրեր, երբ ջերմաստիճանը կհասնի առավելագույնին, երբեմն էլ՝ նվազագույնին։










