Apple–ի iPad 3G–ն արդեն վաճառքում է

14:20 • 01.05.10

Ապրիլի 30-ի երեկոյան ԱՄՆ-ում վաճառքի է հանվել iPad 3G-ն։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

iPad 3G-ն արժի 629-ից 829 դոլար, իսկ սովորական iPad-ի գինն սկսվում է 499 դոլարից։

Նոր մոդելը տարբերվում է iPad-ից GPS և 3G մոդուլների առկայությամբ։ Իր նախորդի նման iPad 3G-ն ապահովում է Wi-Fi կապ։

Միջազգային շուկայում iPad-ը վաճառքի կհանվի մայիսի վերջին։