Հայաստանում շուտով կվաճառվեն Beeline հեռախոսներ

16:13 • 07.05.10

Ռուսական «ՎիմպելԿոմ» բջջային օպերատորը (ապրանքանիշը՝ Beeline) Ռուսաստանում սկսել է սեփական ապրանքանիշով Beeline А100 բջջային հեռախոսների վաճառք։ Այն կարելի է ձեռք բերել 850 ռուբլիով (29 դոլար)։
Ըստ ընկերության հաղորդագրության՝ Beeline А100-ը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնց անհրաժեշտ է բազային գործառույթներով հեռախոս՝ օպտիմալ գնով։

«ՎիմպելԿոմը» նաև պատրաստվում է շուկային առաջարկել սեփական բրենդով տարբեր գնային կատեգորիաների բջջային հեռախոսներ։
«ՎիմպելԿոմի» հայկական դուստր «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը Tert.am-ին ասաց, որ բրենդային նման հեռախոսներ շատ շուտով կվաճառվեն նաև հայկական շուկայում։
Նշենք, որ Ռուսաստանում սեփական բրենդային հեռախոսներ վաճառում է բջջային օպերատոր «ՄՏՍ»-ը։ Վերջինիս հայկական դուստր ձեռնարկությունը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, նմանատիպ բջջային հեռախոսներ Հայաստանում վաճառքի հանեց 2010թ. փետրվարի կեսին։