Վաղ հասակից հեռուստացույց դիտելը հետագայում հանգեցնում է գիրության

13:38 • 07.05.10

Անգլիացի գիտնականները համոզված են, որ երեխային ընդհանրապես չի կարելի հեռուստացույց դիտել մինչև երեք տարեկանը։ Դրա հետ մեկտեղ նրանք ընդգծում են, որ որքան երկար է երեխան հեռուստացույց դիտում վաղ տարիքում, այնքան վատ նրա համար։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները, որոնք հեռուստացույց են դիտել մինչև երեք տարեկանը, դպրոցում ավելի վատ են սովորել և տառապել գիրությամբ։ Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս սահմանափակել երեխաների հեռուստացույց դիտելու հնարավորությունը։ Ավելի լավ է, որ նրանք շատ շարժվեն, զբաղվեն խաղերով, այդ թվում՝ կոնստրուկտորներով։

Վերջերս նմանատիպ ուսումնասիրություններ են կատարել նաև ամերիկացի գիտնականները։ Նրանք ևս հաստատում են, որ մինչև երկու տարեկան երեխաներին ընդհանրապես չի թույլատրվում հեռուստաղույց դիտել, իսկ երեք տարեկանից հետո էկրանի առջև անցկացվող ժամանակը պետք է սահմանափակել մինչև օրական 1-2 ժամ։