Նիկոտինը դրական է ազդում հիշողության վրա

11:40 • 11.05.10

Դժվար է հավատալ, բայց նիկոտինը, պարզվում է, նաև դրական հատկություններ ունի։ Ամերիկացի գիտնականները վստահեցնում են, որ այն բարելավում է հիշողությունը և խթանում մարդու մտածելու ընդունակությունը։ Այս մասին հաղորդում է NEWSru.com–ը։

Գիտնականների խումբն ուսումնասիրել է նիկոտինի ազդեցությանը նվիրված մի քանի տասնյակ աշխատություն։ Բացահայտումը նրանց զարմացրել է. նիկոտինը մեծացնում է ուշադրությունը և բարերար ազդեցություն ունենում կարճաժամկետ հիշողության վրա, ինչն օգնում է ավելի հեշտությամբ մտապահել անունները, թվերը և այլն։

Սրանով են գիտնականները բացատրում ծխողների այն արդարացումը, թե իրենք չեն կարողանում հրաժարվել այդ վնասական սովորությունից, որովետև սիգարետն իրենց օգնում է կենտրոնացնել ուշադրությունը և կատարել առաջադրանքը։