Համլետ Մինասյանի առաջին՝ հետմահու անհատական ցուցահանդեսը

13:25 • 07.07.10

Հուլիսի 8-ին` ժամը 16.00-ին, Նկարիչների տանը տեղի կունենա նկարիչ Համլետ Մինասյանի (1923-1994թթ.) առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն Հ. Մինասյանի տարբեր ժամանակներում կերտված աշխատանքները, որոնք նկարչի կենդանության օրոք չեն ներկայացվել հանրության լայն շրջանակներին, սակայն բարձր գնահատականի են արժանացել արվեստագետների և մասնագետների կողմից:

«Նրա վրձնի հիմնաղբյուրը եղել է հայրենի բնաշխարհը: Նրա «Ջրվեժ», «Աղբյուրի մոտ», «Ձորում», «Գետակ» և այլ աշխատանքները նկարչի անկեղծ, ինքնամփոփ ու համեստ խառնվածքի արտացոլանքն են»,- Հ. Մինասյանի մասին ասել է ցուցահանդեսի համադրող Շահեն Խաչատրյանը:

Համլետ Մինասյանի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է ընտանիքի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսը, որն իրենց մասնаկցությամբ կպատվեն բարձրաստիճան պաշտոնյաներ և արվեստի հանրաճանաչ գործիչներ, կտևի 10 օր` մինչև հուլիսի 18-ը: