Ռինգո Սթարը 70 տարեկան է
Հայտնի բրիտանացի երաժիշտ Ռիչարդ Սթարքին, ով առավել հայտնի է որպես The Beatles խմբի հարվածային երաժիշտ Ռինգո Սթար, այսօր դառնում է 70 տարեկան։ Այս մասին հայտնում է Вести.ru–ն։
Ռինգո Սթարը ծնվել է 1940թ. հուլիսի 7–ին Լիվերպուլում։ 19 տարեկան հասակում Ռինգո Սթարը հանդես է եկել այդ ժամանակ The Beatles խմբի մրցակից Rory Storm and the Hurricanes խմբի կազմում, սակայն 1960թ. Համբուրգում նա ծանոթացել է Ջոն Լենոնի, Փոլ Մակ–Քարտնիի և Ջորջ Հարիսոնի հետ և 1962–ից ընդգրկվել լեգենդար The Beatles խմբի կազմում՝ փոխարինելով Փիտ Բեստին։
Նշենք, որ հանրահայտ երաժիշտը այսօր էլ շարունակում է ստեղծագործել։










