Քշիշտոֆ Զանուսիի վերջին ֆիլմը կցուցադրվի Երևանում
Լեհական կինոյի դասական Քշիշտոֆ Զանուսիի վերջին «Փոխայց» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ–ում Լեհաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մաչեյ Ֆալկովսկիn։
«Փառատոնի օրերին նշանակալի կլինի Զանուսիի այցը Երևան», – ասաց նա՝ նշելով, որ «Փոխայցը» կցուցադրվի հուլիսի 16–ին։
Բացի դրանից, երևանյան կինոդիտողներին կներկայացվեն երկու վավերագրական ֆիլմեր։
Ֆալկովսկին հավելեց, որ Լեհաստանն արդեն երկրորդ տարին աջակցում է «Ոսկե ծիրանին»։
«Երևանյան փառատոնը բավականին հայտնի իրադարձություն է ոչ միայն Հայաստանում, այլև Լեհաստանում», – նշեց դեսպանատան ներկայացուցիչը։










