Գտել են Միքելանջելոյի մինչև հիմա անհայտ քանդակը
Իտալացի հնագետ Ֆլավիա Զիսան գտել է քանդակ, որի հեղինակը կարող է լինել Միքելանջելոն։ Այս մասին գրում Discovery–ն: Քանդակը երկար ժամանակ եղել է մասնավոր հավաքածուում, իսկ այժմ ներկայացված է շվեդական Գետեբորգ քաղաքի ցուցահանդեսներից մեկում։
111 սմ բարձրությամբ արձանը Ֆլորենցիայում գտնվող Arrotino (Դանակ սրողը) մարմարե քանդակի կրկնօրինակն է, սակայն դրա մատներից երկուսը և քիթը բացակայում են, ինչը հնագետին ստիպել է կասկածել քանդակի իսկությանը։ Բանն այն է, որ քանդակներ կեղծողները հաճախ դիտավորյալ պոկում են քանդակի քիթը՝ դրան ավելի հին տեսք հաղորդելու համար։
Բայց ուսումնասիրությունների արդյունքում գիտնականը ավազահատիկներից պատրաստված քանդակի մասին հիշատակում է գտել 1751թ. գրված գրքում։ Գրքի հեղինակը՝ Պանդոլֆո Տիտին, նշում է, որ Միքելանջելով Arrotino–ի կրկնօրինակն է պատրաստել Պիզայում աշխատելիս։ Ենթադրվում է, որ խոսքը հենց Զիսի գտած գործի մասին է։










