Ջենիֆեր Լոպեսը` ընդդեմ Թուրքիայի
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չեղյալ է հայտարարել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն ծրագրված իր այցելությունը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ առնչությամբ տարածվել է հետևյալ հայտարարությունը.
«Ջենիֆեր Լոպեսը երբեք չի աջակցի այն պետությանը կամ վարչակարգին, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Լոպեսը Կիպրոսի առնչությամբ արված որոշ ուսումնասիրություններից հետո իր խորհրդականների հետ միասին որոշել է չեղյալ հայտարարել այցելությունը»:
Լոպեսը Կիպրոսի թուրքական հատված էր մեկնելու իր ամուսնու` Մարկ Էնթոնիի, երկվորյակ զավակների և 80 հոգուց բաղկացած անձնակազմի հետ: Այնտեղ երգչուհին հուլիսի 24-ին մասնակցելու էր Cratos Premium հյուրանոցի բացման արարողությանը, որտեղ հանդես էր գալու համերգով: Բացի այդ, երգչուհին պատրաստվում էր այնտեղ նշել իր 41-ամյակը:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Լոպեսն իր այցը չեղյալ է հայտարարել հունական լոբբիի ակտիվ աշխատանքների արդյունքում:










