Ջիվանական և տերյանական օրեր Ջավախքում

10:28 • 12.07.10

Ջավախքի Կարզախ գյուղում` աշուղ Ջիվանու ծննդավայրում, հուլիսի 17-ին տեղի կունենա ավանդական «Ջիվանական օրեր» միջոցառումը, որին ներկա կլինեն բազմաթիվ հյուրեր ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից:

Իսկ հուլիսի 18-ին, Ջավախքի Գանձա գյուղում` մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրում, տեղի կունենա «Տերյանական օրեր» ամենամյա ավանդական միջոցառումը՝ նվիրված բանաստեղծի 125-ամյակին։ Այս մասին հայտնում են «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունից։