Վատիկանում քննարկում են Հովհաննես Պողոսի «հրաշքը»

20:20 • 07.09.10

«Ասոշիեյթիդ փրեսի» փոխանցմամբ, բժիշկները դեռ վերլուծում են վերջերս տեղի ունեցած «հրաշքը», ըստ որի Պարկինսոնի հիվանդությամբ տառապող ֆրանսիացի մի միանձնուհի բուժվել է՝ աղոթելով Հռոմի երջանկահիշատակ Հովհաննես Պողոս պապին:

Գործակալության փոխանցմամբ, որոշ բժիշկներ վստահ չեն`արդյո՞ք այդ միանձնուհին տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ, որով տառապում էր նաև Հռոմի պապը: Չի բացառվում, որ միանձնուհին ընդամենը սխալ ախտորոշում է ստացել:

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Բենետիկտոս 16–րդը 2005թ.՝ Հովհաննես Պողոսի մահից ընդամենը շաբաթներ անց, նրան դասեց սրբերի շարքը` շրջանցելով 5 տարի սպասելու ավանդույթը:

Վատիկանում քննարկում են Հովհաննես Պողոսի «հրաշքը»