Գուգլիր «հետույք», կստանաս Սարկոզի
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դարձել է այսպես կոչված Google-ռմբահարման զոհ։ Facebook-ում նրա անձնական էջը հայտնվում է Google-ի որոնման արդյունքների թոփում, երբ trou du cul արտահայտությունով հարցում է կատարվում։ Ֆրանսերենից այն մոտավորապես թարգմանվում է «հետույք»։ Այս մասին այսօր հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Նման արդյունքի հասնելուն օգնել է տարբեր տեսակի կայքերի վեբ-մասթերների և սովորական ինտերնետ օգտվողների ակտիվությունը. առաջինները «trou du cul» արտահայտությունից օգտվել են Facebook-ում Սարկոզիի էջին հղում անելու համար, իսկ երկրորդները Google-ում ուղարկել են համապատասխան հղում և առաջարկված արդյունքներից ընտրել հարկավորը։










