Լեսոտոյում 196 կարատանոց ադամանդ են գտել

19:28 • 08.09.10

MIGnews-ի հաղորդմամբ, ադամանդ արդյունահանող Gem Diamonds Ltd ընկերությունը Լեսոտոյի Լետսենգ հանքավայրում գտել է 196 կարատ քաշով անգույն ադամանդ:

«Այս հիանալի ադամանդի համար շատ բարձր գին կարող են առաջարկել, քանի որ նախնական զննումը ցույց է տվել, որ դրանից կարելի է ստանալ գույնի և մաքրության տեսանկյունից բարձր ցուցանիշներով ադամանդներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2006թ. հանքավայրը ձեռք բերելուց ի վեր ընկերությունը գտել է աշխարհի 20 ամենախոշոր ադամանդներից 3-ը` ներառյալ Lesotho Promise քարը` 603 կարատ քաշով, որը վաճառվել է 12,4 մլն դոլար:

Gem Diamonds Ltd ընկերությանն է պատկանում վերոհիշյալ հանքավայրի 70 տոկոսը, իսկ մնացած մասը պատկանում է Լեսոտոյի կառավարությանը:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենախոշոր ադամանդը հայտնաբերվել է 1905թ. Հարավային Աֆրիկայում: 3.106 կարատ քաշ ունեցող քարից պատրաստվել է շուրջ 100 ադամանդ, որոնցից ամենախոշորները գեղեցկացրել են բրիտանական կայսրության թագավորական գայիսոնը և գահը:

Լեսոտոյում 196 կարատանոց ադամանդ են գտել