ԱՊՀ բոլոր փաստաթղթերը մատչելի կլինեն ինտերնետ օգտագործողների համար
Մինչև 2010թ. վերջը ինտերնետ ցանցից օգտվողները կստանան ԱՊՀ իրավական ակտերի և այլ փաստաթղթերի միասնական գրանցամատյանի տվյալների բազայից օգտվելու թույլտվություն:
Բանկային տվյալների արդիականացման մասին պայմանագիրը ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի և բելառուսական Кьюликс системс ընկերության միջև կնքվել է այսօր Մոսկվայում` ԱՊՀ գործադիր կոմիտեի շտաբ–կայանում:
Տվյալների նման բազայի ստեղծումը ԱՊՀ երկրների պետական իշխանության մարմիններին, պրոֆիլային գերատեսչություններին, այդ թվում նաև ինտերնետ ցանցից յուրաքանչյուր օգտվողի, թույլ կտա տեսնել ցանկացած փաստաթղթի տեքստ, որը ստեղծվել է ԱՊՀ գոյության ընթացքում: Տվյալների բազայում ներառվելու են միջազգային բազմակողմ պայմանագրերը, համաձայնագրերը, հուշագրերը, այդ թվում՝ պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ այլ մարմինների որոշումները:
ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանի խոսքով՝ նոր բազան դառնալու է ԱՊՀ տարածքում ինֆորմացիայի մշակման և պահպանման ամենաանվտանգ և հարմար համակարգչային համակարգերից մեկը:
Նմանատիպ տվյալների բազայի ստեղծումը հնարավորություն կտա բարձրացնել ԱՊՀ երկրների քաղաքացիների տեղեկացվածության աստիճանը ԱՊՀ գործունեության վերաբերյալ:
«Մենք շահագրգռված ենք, որ ԱՊՀ գործունեության մասին առավել շատ տեղեկացված լինեն ոչ միայն մեր երկրներում այլև արտասահմանում»,- նշել է Սմբատյանը:
Նախագիծն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ֆինանսավորմամբ` 2009թ. ԱՊՀ գործադիր կոմիտեի և ֆոնդի միջև կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակում:










