Վարակված ջուրը ավելի շատ երեխա է սպանում, քան ՁԻԱՀ-ը
Միջազգային բարեգործական կազմակերպությունը քննադատության է ենթարկել համաշխարհային առաջնորդներին այն բանի համար, որ նրանք չեն կատարում մարդկանց մաքուր ջրով ապահովելու վերաբերյալ խոստումները։
World Aid կազմակերպության պատրաստած զեկույցը հիշեցնում է, որ 2000թ. ՄԱԿ-ի ընդունած ութ այսպես կոչված «Նոր հազարամյակի խնդիրներից» մեկը հետևյալն էր. մինչև 2015թ. կրկնակի կրճատել այն մարդկանց քանակը, որոնք ապրում են առանց մշտական մաքուր ջրի։ Այս մասին հայտնում է BBC Russian-ը։
Այնինչ, ըստ World Aid-ի, եթե այդ ուղղությամբ աշխատանքը ընթանա ներկայիս տեմպերով, դրան հնարավոր կլինի հասնել միայն 2049 թվականին։
World Aid-ի զեկույցում ասվում է, որ վարակված ջրից առաջացած փորլուծության պատճառով ավելի շատ երեխա է մահանում, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և կարմրուկից։










