Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ շարժումը պիկետ անցկացրեց ԱԺ շենքի դիմաց

11:30 • 08.09.10

«Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումն այսօր պիկետ անցկացրեց Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի կողմից մուտքի մոտ: Սակայն ի տարբերություն նախորդ ակցիաների՝ այսօրվա պիկետի մասնակցիների թիվը քիչ էր։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի Գիտության և կրթության հանձնաժողովը քննարկելու է ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդգրկման հարցը։

 

 

Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ շարժումը պիկետ անցկացրեց ԱԺ շենքի դիմաց