Սոցիալական ցանցերը բացասաբար են ազդում ուսանողների առաջադիմության վրա. հետազոտություն
Մի խումբ գիտնականներ պրոֆեսոր Փոլ Կիրշների գլխավորությամբ հետազոտություն են անցկացրել` պարզելու սոցիալական ցանցերի ազդեցությունը ուսանողների առաջադիմության վրա:
Ինչպես հայտնում է Утро.ru-ն, փորձին մասնակցել է 19-54 տարեկան շուրջ 219 ուսանող։ Այն ուսանողները, ովքեր քննություններին պատրաստվելիս հրաժարվել են ինտերնետ-շփումից, 20%-ով ավելի լավ արդյունք են ցույց տվել։ Այսպես, օրինակ, 4-բալանոց համակարգում սոցիալական կայքերի սիրահարների ցուցաբերած արդյունքը եղել է 3,06 միավոր, իսկ նրանց առավել ջանասեր գործընկերներինը` 3,82:
Պրոֆեսորը նշել է, որ արդյունքները իր համար համար անսպասելի չէին, քանի որ Facebook-ը և այլ սոցիալական կայքեր աշխատում են ֆոնային ռեժիմով, կարևոր գործով զբաղվող մարդը ստիպված է լինում ժամանակ առ ժամանակ շեղվել աշխատանքից, ապա կրկին կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչն էլ աշխատանքում մեծ թվով սխալների պատճառ է դառնում:
Միաժամանակ նա հայտնել է, որ ինքը նպատակ չունի սոցիալական կայքերում շփումները ներկայացնել որպես հրեշավոր երևույթ` նշելով, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Այս հարցը հետաքրքրել է նաև հենց ամենախոշոր սոցիալական կայքին` Facebook- ին: Համապատասխան հարցման մասնակիցների ¾-րդը նշել է, որ ցանցում շփումներն ընդհանրապես չեն ազդում իրենց առաջադիմության վրա, իսկ 25%-ը խոստովանել է, որ դրանք իրենց վրա ազդում են մեղմ ասած ոչ լավագույն ձևով:
Ավելի վաղ, բրիտանական «Մորսո» ընկերության կողմից պատվիրված հարցման ընթացքում հաշվարկվել էին, թե որքան վնաս են հասցնում Միացյալ Թագավարության տնտեսությանը սոցիալական ցանցերը: Հարցման արդյունքում պարզ էր դարձել, որ աշխատանքային ժամերին Twitter-ում և Facebook-ում իրենց ժամանակն անցկացնող աշխատակիցները տարեկան 1,38 մլրդ ֆունտ ստեռլինգ պակաս են աշխատել ընկերության համար:










