Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը հասավ Թուրքիա
Այսօր Թուրքիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, ըստ որի` երկրի տարածքում արձանագրվել են Արևմտյան Նեղոսի հարուցիչով վարակման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական Aksam («Աքշամ») օրաթերթը:
Այդ հարուցիչով վարակվում են հատկապես երեխաները, տարեցները, հղի կանայք և ՁԻԱՀ-ով հիվանդները, այսինքն` թույլ դիմադրողականություն ունեցողները:
Նշենք, որ այդ հարուցիչը Հունաստանում արդեն խլել է 18 մարդու կյանք:










