Զանգվածային թունավորումներ Անթալիայում. տասնյակ ռուս երեխաներ են հոսպիտալացվել
Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկները ահազանգում են Անթալիայի շրջանի Բելեք քաղաքի հյուրանոցներից մեկում երեխաների զանգվածային թունավորումների մասին։ Հոսպիտալացվել է առնվազն 15 ռուս երեխա։ Ամենայն հավանականությամբ, թունավորման պատճառ է դարձել աղիքային ցուպիկը։ Այս մասին հաղորդում է Россия 24–ը։
Տուժած երեխաների ծնողները գժգոհ են հյուրանոցի ադմինիստրացիայի վերաբերմունքից, քանի որ շատերն այդտեղ եկել էին հանգստանալու արդեն վարակի բռնկումից հետո, սակայն վտանգի մասին որևէ մեկը նրանց նախապես չէր զգուշացրել։










