Google-ը նորացրել է որոնողական ծառայությունը

15:30 • 09.09.10

Google ընկերությունը հայտարարել է Google Instant որոնողական ծառայության նորացման մասին. այժմ որոնման արդյունքները կթարմացվեն օգտատիրոջ՝ հարցումը հավաքելու հետ միաժամանակ։

Ընկերության ներկայացուցիչները ենթադրում են, որ այս թարմացումը զգալիորեն կարագացնի ծառայությունում օգտատիրոջ աշխատանքը։

Այսօրվա դրությամբ, Google Instant-ն աշխատում է որոնողական հուշումների հիման վրա։ Երբ օգտատերը հավաքում է հարցումը, ծառայությունն ընտրում է ամենամոտ հուշումը և ցույց տալիս դրա արդյունքները։ Եթե օգտատիրոջը ձեռնտու չէ ընթացիկ արդյունքը, նա կարող է շարունակել հավաքել իր հարցումը, և եթե համակարգը գտնի ավելի հաջող հուշում, հարցման արդյունքը կփոխվի։

Այսուհետև որոնողական համակարգը ցույց կտա որոնման արդյունքները ընթացքում։ Որոնողական հարցմանն անցումը տեղի կունենա մեխանիկորեն։ Օգտատերը կարող է չսեղմել ստեղնաշարի Enter կոճակը կամ էկրանին Google-ի Որոնում կոճակը։

Ըստ Google-ի ներկայացուցիչների՝ նման նորամուծությունը կտնտեսի օգտատիրոջ 2-5 վայրկյան ժամանակը ամեն անգամ որոնողական ծառայությունից օգտվելիս։

Այժմ նորացված ծառայությունը հասանելի է պորտալի ամերիկյան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, իտալական, իսպանական և ռուսական տարբերակների օգտատերերին։ Բացի այդ, բոլոր տարբերակների օգտատերերը պետք է գրանցված լինեն ծառայությունում՝ Google Instant-ն օգտագործելու հնարավորություն ստանալու համար։

Ցածր արագությամբ ինտերնետից օգտվողները մեխանիկորեն կմիանան ծառայության սովորական տարբերակին։
 

Google-ը նորացրել է որոնողական ծառայությունը