Նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմներ և նվերներ Orange-ից
Նոր ուսումնական տարվա սկզբի հետ միասին նկատելիորեն աճել է Ինտերնետ Հիմա մոդեմների նկատմամբ հետաքրքրությունը և վաճառքների ծավալը ուսանողների և դպրոցականների շրջանում: Այս միտումներին ընդառաջ` Orange-ն այսօրվանից առաջարկում է հատուկ երիտասարդների համար նախատեսված նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմներ, որոնք կշեշտեն նրանց անհատականությունը և երիտասարդական ազատությունը:
Ավելին, անակնկալն ավելի ամբողջական դարձնելու համար Orange-ը նորաոճ մոդեմների հետ միասին պատրաստել է նաև նվերներ. մինչև հոկտեմբերի 31-ը այս մոդեմներից որևէ մեկը 1 տարի բաժանորդագրությամբ ձեռք բերելու դեպքում Ինտերնետ Հիմայի բաժանորդները կստանան ուսանողական և աշակերտական նվերներ իրենց ընտրած սակագնային պլանին համապատասխան` պայուսակ, ուսապարկ կամ դրամապանակ:
Ինչպես դասական Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմները, 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմը նույնպես կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով:










