Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը Թուրքիայում սպանել է 3 հոգու

10:02 • 09.09.10

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, ըստ որի` երկրի տարածքում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի հարուցիչով վարակման 7 դեպք: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վարակի դեպքերը գրանցվել են երկրի 5 նահագներում: Վարակվածներից երեքն արդեն մահացել են:

Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը Թուրքիայում սպանել է 3 հոգու