Nokia-ն կղեկավարի Microsoft-ի թոփ մենեջերը
Nokia ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում Սթիվեն Էլոպին նշանակելու մասին։ Էլոպն այժմ զբաղեցնում է Microsoft ընկերության ղեկավար պաշտոններից մեկը, իսկ նախկինում աշխատել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Adobe Systems–ը, Jupiter Networks–ը և Macromedia–ն։ Նոր պաշտոնը Էլոպը կզբաղեցնի սեպտեմբերի 21–ին։ Այս մասին ասվում է Nokia-ի մամուլի հաղորդագրությունում։
Նշենք, որ Nokia–ի ներկայիս գործադիր տնօրեն և ընկերության նախագահ Օլի Պեկա Կալասվուոն պաշտոնը կթողնի սեպտեմբերի 20–ին։ Նա կշարունակի աշխատել Nokia Siemens Networks–ում՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ, սակայն չի ունենա ղեկավարի լիազորություններ։










