Օնլայն ծննդաբերություն Twitter–ում
Բրիտանիայի 34–ամյա քաղաքացի Ֆիոնա Սթար Սթոունը մեծ ժողովրդականություն վայելող Twitter միկրոբլոգում փուլ առ փուլ նկարագրել է իր ծննդաբերությունը: Այս մասին հայտնում է Lifenews–ը։
Twitter–ծննդկանի խոսքով՝ նա այդ կերպ փորձել է ցրել ծննդաբերության մասին բոլոր առասպելները՝ ցույց տալով, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։
«Ես ցույց տվեցի, որ ծննդաբերության ժամանակ կարելի է անգամ հաղորդագրություն թողնել Twitter–ում»,–ասում է Սթոունը՝ հաղորդագրության մեջ պատմելով. «արդեն 8 ժամ է անցել, ուժգին ցավ եմ զգում. հնարավոր է՝ շուտով լողավազան մտնեմ, որպեսզի մեղմեմ ցավերս»։
Փոքրիկ Օսկարի լույս աշխարհ գալուն հետևել են Ֆիոնայի բլոգում գրանցված հարյուրավոր ընկերները։ Վերջում Ֆիոնան կայքում տեղադրվել է երջանիկ մայրիկի լուսանկարն իր նորածին զավակի հետ։










