Yandex–ը կունենա սեփական երաժշտական ծառայությունը
Yandex–ը թողարկել է Яндекс.Музыка ծառայությունը, որը թույլ է տալիս լսել լիցենզիոն երաժշտություն և ամբողջական ալբոմներ։ Այս մասին գրում է Lenta.ru–ն։
Որոնողական կայքի մամուլի ծառայությունը հավաստիացնում է, որ օգտատերերը կարող են անվճար լսել իրենց ցանկացած կատարումները։ Նշենք, որ նվագարկիչը թույլ չի տալիս ներբեռնել կատարումը, ինչպես նաև մի քանի անգամ անընդմեջ լսել միևնույն երգը։
Yandex–ի երաժշտական կատալոգում ընդգրկված է 58 հազար կատարող և 800 հազար կատարում։
Նշենք, որ պայմանավորվածություն կա լիցենզիոն կատարումների նկատմամբ իրավունքներ ունեցող ավելի քան 50 ընկերությունների, այդ թվում՝ Universal, EMI, Warner Music Group, Sony Music ընկերությունների հետ։










