Orange-ն սկսում է iPhone 4-ի վաճառքը Հայաստանում
Orange-ն այսօր հայտարարեց Հայաստանում iPhone 4-ի պաշտոնական վաճառքի մասին: Orange-ի խանութներում iPhone 4-ը կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով:
iPhone 4-ն առանձնանում է FaceTime ծրագրով, որի շնորհիվ տեսազանգի երազանքն իրականություն է դառնում: Այն աչքի է ընկնում նաև Apple-ի նորագույն Retina էկրանով, որը հեռախոսի համար երբևէ ստեղծված ամենաբարձր կետայնության էկրանն է, որն ապահովում է տեքստի, պատկերի ու տեսանյութի գերազանց որակ: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ` LED լուսարձակով,, HD բարձր հստակությամբ տեսաձայնագրման հնարավորություն, Apple-ի A4 պրոցեսոր, գիրոսկոպ և ապահովում է 40 տոկոսով ավելի երկար խոսելաժամանակ: Այն աշխարհում ամենաբարակ սմարթֆոնն է` պատրաստված ապակուց և չժանգոտվող պողպատից` միանգամայն նոր ու գեղեցիկ դիզայնով: iPhone 4-ում տեղադրված է աշխարհի առաջատար բջջային օպերացիոն համակարգը` iOS 4-ը, որը ներառում է ավելի քան 100 նոր հնարավորություններ: Հեղափոխական App Store-ը մուտքի հնարավորություն է ընձեռում ավելի քան 200,000 ծրագրային հավելվածների, այդ թվում` նոր iMovie-ի, որը ստեղծված է հատուկ iPhone 4-ի համար:
iPhone 4-ի գնի և առաջարկի մանրամասների համար կարող եք այցելել iphone.orangearmenia.am կայքը:
iPhone 4 հեռախոսների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.apple.com/iphone կայքը:










