Հայկական կայքերի 80%–ն օգտվում է արտասահմանյան հոսթինգից

19:01 • 28.09.10

Ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի բաշխվածությունը ըստ դոմենային գոտիների չի փոփոխվել: Կայքերի 51%-ը գտնվում է .am, 29%-ը` .com, 8%-ը` .ru, 3%-ը` .net, 3%-ը` .info և 6%-ը՝ այլ դոմենային գոտիներում: Այս մասին նշվում է Circle.am (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերի «Ինտերնետը Հայաստանում» 4-րդ զեկույցում։

Կայքերի 80%–ը օգտվում է արտասահմանյան հոսթինգից և միայն 20%-ն է տեղակայված Հայաստանում: Մայիսի համեմատ Հայաստանում տեղակայված կայքերի թիվը նվազել է 2 տոկոսային կետով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայաստանյան ընկերությունները չեն կարողանում լուրջ մրցակցության մեջ մտնել արտերկրում հոսթինգ ծառայությունների մատուցող ընկերությունների հետ։

Հայկական կայքերի 80%–ն օգտվում է արտասահմանյան հոսթինգից