ԱՄՆ–ն սկսում է մաթեմատիկայի ուսուցիչներ հավաքագրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով` դպրոցներում և համալսարաններում ճշգրիտ և բնական գիտությունների խորացված ուսուցումը 21–րդ դարում Ամերիկայի զարգացման և աճի կարևորագույն գործոններից է։
«Ուստի պետք է հավաքել և կրթել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների ուսուցիչներ»,– РИА Новости –ի փոխանցմամբ, հայտարարել է Բարաք Օբաման։
Հաջորդ երկու տարվա ընթացքում նախագահը երկրի առջև նպատակ է դրել` պատրաստել 10 000 ուսուցիչ` բնական և ճշգրիտ գիտությունների, տեխնոլոգիաների, ինժեներային գործ առարկանների գծով։ Նախատեսվում է 10 տարվա ընթացքում նոր ուսուցիչների թիվը հասցնել 100 000–ի։










