Դոպինգ, որը հնարավոր չէ բացահայտել. մարզական աշխարհում հասունանում է հերթական սկանդալը

19:37 • 29.09.10

Մարզական աշխարհում հերթական դոպինգաային սկանդալն է հասունանում։ Աճի հորմոն (HGH) անունով դեղամիջոցը կարող է տապալել ինչպես 2012թ. Օլիմպիական խաղերը, այնպես էլ ցանկացած մարզական միջոցառում։
Աճի հորմոնը զգալիորեն բարձրացնում է մարդու օրգանիզմի աշխատունակությունը, նույնիսկ միջակ մարզիկը դրա օգնությամբ կարող է օլիմպիական ոսկե մեդալ շահել։ Խնդիրն այն է, որ դոպինգային նոր միջոցը գործնականում հնարավոր չէ հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Утро.ру–ն։

Նշենք, որ ի սկզբանե դեղամիջոցն ստեղծվել է հորմոնալ խնդիրներով մարդկանց համար։
Մայիսին գիտնականները ԱՄՆ–ում 18–40 տարեկան սիրողական աթլետների շրջանում փորձ են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ նրանք ընդունել էին այդ հորմոնային թերապիայի կուրսը, կարողացել են գերազանցել համաշխարհային ռեկորդները՝ 100 մետր տարածքն անցնելով վերջին համաշխարհային ռեկորդից 0,4 վայրկյան ավելի շուտ։

Հիշեցնենք, որ դեղորայքը նոր չէ, սակայն վերջին շրջանում մարզիկներն այն սկսել են չարաշահել։
Այդ հորմոնի 10 սրվակն ինտերնետում կարելի է ձեռք բերել 420 եվրոյով։

Հայտնի է նաև այդ հորմոնի առաջին զոհը՝ Թերի Նյուտոնը, որն ինքնասպան է եղել։
Հիշեցնենք, որ նա փետրվարին որակազրկվեց և հեռացվեց մրցույթներից ՝ Աճի հորմոն օգտագործելու համար։
Մարզիկի մերձավորների կարծիքով՝ նա ինքնասպան է եղել հենց որակազրկման պատճառով։

Դոպինգ, որը հնարավոր չէ բացահայտել. մարզական աշխարհում հասունանում է հերթական սկանդալը