Իրանն արտադրել է թռչող «անտեսանելի» մոտորանավակներ

14:00 • 29.09.10

Իրանի ռազմարդյունաբերության ոլորտում գրանցվել է ևս մեկ հաջողություն. Իրանցի ինժեներներն արտադրել են թռչող մոտորանավակներ:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ` տեղական արտադրության այդ մոտորանավակները կարողանում են արագ ընթանալ ծովում և թռչել:

Bavar-2 կոչվող մոտորանավակների գլխավոր առավելությունն այն է, որ դրանց չեն կարողանում հայտնաբերել ռադարները: Բացի այդ, մոտորանավակների վրա տեղադրված է հատուկ համակարգ` անհրաժեշտության դեպքում հրթիռներ գործածելու նպատակով:
Մոտորանավակներն արդեն հանձնվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, դրանք կհսկեն Բասրայի նեղուցը:

Իրանն արտադրել է թռչող «անտեսանելի» մոտորանավակներ