Ո՞վ է օտարալեզու դպրոցների իսկական հեղինակը

18:40 • 30.09.10

Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար, կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ո՞վ է օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության հեղինակը, և կարելի՞ է ասել, որ այսօրվա նախարար Արմեն Աշոտյանն անում է բոլոր այն լավ բաները, ինչը ժամանակին չի հասցրել անել Երիցյանը։

«Գիտեք՝ ես կարող եմ ասել, որ օրենսդրությունը կառավարության նախաձեռնությունն է, իսկ կառավարությունը նաև նախարարն է, այստեղ ոչ մի գաղտնիք գոյություն չունի։ Շատ հետաքրքիր է, որ վերջին տասը տարվա ընքթացքում ոչ մի կրթության նախարար չի եկել, չի հայտարարել, որ իր նախորդի ծրագիրը չի շարունակում։ Կրթության բարեփոխումների ծրագրերը կան, եղել են և շարունակական են, և ես կարծում եմ, որ այդ թվում է և պարոն Աշոտյանը, նրա նախորդներն էլ՝ պարոն Մկրտչյանը և պարոն Սեյրանյանը, շարունակել են այն ծրագրերը, որ նախկինում գոյություն են ունեցել»,- ասաց Սերգո Երիցյանը։

Ո՞վ է օտարալեզու դպրոցների իսկական հեղինակը